Կարծիք

08.06.2018 21:54


ՔՊ-ից մեկը Տարոնի հրաժարականն էր պահանջում, մյուսը մտածում էր Տարոնին գիտական հոդվածով ձոներգողին պարգևատրելու մասին

ՔՊ-ից մեկը Տարոնի հրաժարականն էր պահանջում, մյուսը մտածում էր Տարոնին գիտական հոդվածով ձոներգողին պարգևատրելու մասին

Մի 20 օր առաջ Երևանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը պահանջում էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:
Իսկ այսօր նրա կուսակից, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պարգրատրել է ավագանու ՀՀԿ-ական անդամ Աննա Ասատրյանին, որը մեկ տարի առաջ գիտական հոդված հրապարակեց՝ նվիրված Տարոն Մարգարյանին:
Ի թիվս այլոց, երաժշտագետ Աննա Ասատրյանը ՀՀ ԿԳՆ Գիտության կոմիտեի կազմակերպած մրցույթի արդյունքում ճանաչվել է բարձր արդյունավետությամբ գիտաշխատող, որը մեկ տարի ժամկետով կստանա ամսական 138 900 ՀՀ դրամ` հավելավճարի տեսքով:
Տարոնին գովաբանող գիտական հոդվածի հեղինակը, որը ԳԱԱ Արվեստի ինստիտուտի փոխտնօրենն է, իր քայլը բացատրում էր այսպես. «Քաղաքապետի արածը «պատմականացնելու» արժանի բան է, որի գործունեությունը պետք է ի պահ տրվի պատմությանը»:

Այսինքն՝ եթե Տարոնը մի քանի նստարան է տեղադրել Ակադեմիայի մոտ ու, բացի այդ էլ, ասֆալտապատել է ԳԱԱ-ի բակային տարածքը, սա բավարար էր, որպեսզի գիտությունը զբաղվեր Տարոնի այս «սխրանքն» ուսումնասիրելով:
Մի խոսքով, ՔՊ-ից մեկը Տարոնի հրաժարականն էր պահանջում, իսկ մյուսը մտածում էր նույն Տարոնին գիտական հոդվածով ձոներգող ավագանու ՀՀԿ-ական անդամին պարգևատրելու մասին:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը