Աշխարհ

08.06.2018 14:42


Վլադիմիր Սոլովյովը հակադարձել է ուկրաինացի քաղաքագետին․ «Արցախն այն վայրն է, որտեղ հայերը միշտ են եղել» (տեսանյութ)

Վլադիմիր Սոլովյովը հակադարձել է ուկրաինացի քաղաքագետին․ «Արցախն այն վայրն է, որտեղ հայերը միշտ են եղել» (տեսանյութ)

«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ, երբ ուկրաինացի քաղաքագետ Վյաչեսլավ Կովտունը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունում պաշտպանում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը նրան հակադարձել է․

«Այսինքն՝ Դուք Արցախի դե՞մ եք: Դուք տեղյա՞կ եք, որ Արցախն այն վայրն է, որտեղ հայերը միշտ են եղել: Անգամ ժամանակակից Երևանի տարածքում եղել են ժամանակաշրջաններ, երբ հայեր չեն եղել, իսկ Արցախում հայեր միշտ են եղել: Այդ հարցը ոչ խաղաղ ճանապարհով լուծելու միակ հնարավորությունն Արցախի բոլոր հայերին վերացնելն է, ինչին մարդկությունը չի գնա»:

Նա նաև հավելել է, որ Արցախում ապրել են մարդիկ, որոնք ուսուցիչ են աշխատել, հող են մշակել, իսկ հետո սկսվել է պատերազմը, ընդ որում՝ Խորհրդային Միության ղեկավարության մեղքով․

«Այդ ժամանակ արցախցիները ոտքի ելան և ստիպված էին պաշտպանել իրենց: Դա սարսափելի հակամարտություն է, այն այդպես հեշտ չէ լուծել, դա սարսափելի ժառանգություն է: Այդ պատճառով պետք է շատ զգույշ լինել հայտարարություններում»:

Տեսանյութը կարող եք 1:06 րոպեից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը