Եթե Հայաստանը հայտնվում է համաշխարհային լրահոսում, դա դեռ չի նշանակում, որ դրա արդյունքում զբոսաշրջիկները կհոսեն Հայաստան։ Եթե լրահոսում հայտնվել է Քարդաշյանի տուտուզի ֆոնին, դա դեռ որոշ հոսք կապահովի, բայց հեղափոխությունը տուրինդուստրիայի ճյուղ չէ։ Իհարկե, կարող ենք նաև փորձել հետհեղափոխական այդպիսի պրոդուկտ էլ ստեղծել, փաթեթավորել ու վաճառքի հանել, ինչպես, օրինակ, Սովետն էր Լենինի մումիան գաղափարական և աշխարհաքաղաքական էքսպանսիայի նպատակին ծառայող տուրպրոդուկտ դարձրել, բայց դա երկարատև ու ռիսկային աշխատանք է ու կլինի մյուս ճյուղերի հաշվին։
Իրանցիները Հայաստան գալիս են մի քիչ բացվելու, մի քիչ խմելու մի քիչ․․ ու անթրաշ հեղափոխականները իրենց էդքան էլ հետաքրքիր չեն, քանի որ դրանցից շատ ունեն։ Ռուսները Հայաստան գալիս են մի քիչ արև ու սար ու ձոր տեսնելու, խորոված ուտելու, գինի խմելու։ Եվրոպացիք գալիս են մեր պատմամշակութային ժառանգության հետ առնչվելու։ Ֆիլպինցիները գալիս են, որ Էմիրաթներից դեպորտ չլինեն։ Դե հայերն էլ գալիս են բարեկամների և հայրենիքի կարոտը առնելու։ Սա շատ ընդհանուր գծերով ասած։
Մի խոսքով, տուրիզմի ուղղությունները շատ են, մնում է հասկանալ, թե որն ենք զարգացնում։ Ես, օրինակ, պատմամշակութայինի ու արկածայինի և դրան մոտ ուղղությունների կողմնակից եմ, քանի որ դրանք ընդունող երկրի բնակչության վրա նկարագրային, առողջապահական, քրեածին կողմնակի բացասական էֆեկտներ չեն թողնում։
Հ․Գ․ Իսկ CNN-ի ռեկլամների վրա մեր պարագայում գումար ծախսելը հանճարեղ էշություն էր։
Հեղափոխությունը տուրինդուստրիայի ճյուղ չէ

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից