Լրահոս

07.06.2018 12:23


«Մուրացան» պոլիկլինիկայում կանանց վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով

«Մուրացան» պոլիկլինիկայում կանանց վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 5-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Մուրացան» պոլիկլինիկայում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Երևանի բնակիչ՝ 28-ամյա Լիանա Ն.-ն ձեռքով հարվածել է Աբովյան քաղաքի բնակիչ՝ 47-ամյա Սաթենիկ Վ.-ին և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Մարինե Պ.-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծեծկռտուքի հետևանքով նրանք մարմնի տարբեր մասերում ստացել են ֆիզիկական ցավ, իսկ դեռևս չճշտված անծանոթ մի կին էլ ոլորել է Լիանա Ն.-ի ձեռքը ու հարվածներ հասցրել նրան։

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից Սաթենիկ Վ.-ն աշխատում է նշված պոլիկլինիկայում բուժքույր, իսկ Մարինե Պ.-ն նույն պոլիկլինիկայում՝ որպես օպերատոր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությունը հրահրել է Լիանա Ն.-ն, ով ներս է մտել պոլիկլինիկա, խանգարել աշխատակիցների աշխատանքային պրոցեսը, անվայելուչ արտահայտություններ արել բժիշկների նկատմամբ՝ հայտարարելով, որ նրանք պարտավոր են տաքսու փողը վճարել, պահանջելով, որ նրանք պետք է տաքսիստին վճարեն 5 հազար դրամ։

Այս խորագրի վերջին նյութերը