Ադրբեջանը ցանկանում է նոր անցակետ բացել Վրաստանի հետ սահմանին
Ադրբեջանը ցանկանում է նոր մաքսային անցակետ բացել Վրաստանի հետ սահմանին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի Մաքսային հանձնաժողովի ներկայացուցիչ Սաֆար Մեհտիևը: Նրա կարծիքով, հարցի դրական լուծում ստանալու դեպքում կարագանան մարդկանց տեղաշարժն ու բեռնափոխադրումները:
«Եթե բանակցություննեը հաջողությամբ ավարտվեն, սա կլինի տարածաշրջանում առաջին վարչական շինությունը, որտեղ կաշխատեն երկու երկրների մաքսային ծառայությունների ներկայացուցիչները»,-ասել է Սաֆար Մեհտիևը:
GeorgianBusinessConsulting-ի փոխանցմամբ, նոր անցակետի շինարարությունը նախատեսվում է իրականացնել գործող «Կարմիր կամուրջ» անցակետի հարակից տարածքում:

Աղբյուրը՝ aliq.ge