Աշխարհ

07.06.2018 08:38


Երկրաշարժից վնասվել է Վրաստանի Օմբուդսմենի գրասենյակը

Երկրաշարժից վնասվել է Վրաստանի Օմբուդսմենի գրասենյակը

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան իր ֆեյսբուքյան էջում Օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցների համար ժամանակավոր աշխատատեղ է խնդրել:

Նա հրապարակելով երկրաշարժի հետևանքով վնասված գրասենյակից լուսանկարներ, ասել է․ «Ընկերներ, երեկվա երկրաշարժից հետո մեր գրասենյակի պատերի ճեղքերն ավելի են շատացել։ Ելնելով այն հանգամանքից, որ մեր աշխատակիցներից շատերը ստորգետնյա հարկում են աշխատում, ինչը տարհանման դեպքում դժվարություններ կառաջացնի, որոշում ենք կայացրել, նրանց համար ժամանակավոր աշխատատեղ փնտրել»:

***

Վրաստան-Հայաստանի սահմանից 26 կմ հեռավորության վրա ևս մեկ երկրաշարժ է արձանագրվել: Երկրագունդն ուսումնասիրող գիտնականների ինստիտուտի և սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկատվությամբ, Թբիլիսիի ժամանակով ժամը 17:07-ին Հայաստանում, Վրաստան-Հայաստանի սահմանից 26կմ հեռավորության վրա արձանագրվել է 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Հայաստան-Վրաստանի սահմանին ևս մեկ երկրաշարժ արձանագրվել է նաև հունիսի 6-ի առավոտյան ժամը 07:58-ին: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը 3.9 մագնիտուդ է կազմել:

Հիշեցնենք, ևս մեկ երկրաշարժ արձանագրվել է 22:40-ին, Վրաստան-Ադրբեջանի սահմանից 28 կմ հեռավորության վրա:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը