Քաղաքական

06.06.2018 10:22


Պետնախարար Արայիկ Հարությունյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Արցախի նախագահին

Պետնախարար Արայիկ Հարությունյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Արցախի նախագահին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին:

Դիմումում, մասնավորապես, գրված է. «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները՝ խնդրում եմ Ձեզ ազատել ինձ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից»:

Ա. Հարությունյանի գրասենյակից հայնում են, որ նա կներկայացնի իր դիմումի հիմքերը այսօր՝ ժամը 15:00-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը