Թուրք ազգայնականները այրել են Թուրքիայի քրդամետ կուսակցության դրոշը (տեսանյութ)
Թուրքիայի Բոլու քաղաքում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) գրասենյակի վրա հարձակում է տեղի ունեցել:
Հարձակումը իրականացրել են Թուրքիայի ազգայնական «Ülkü Ocaklar» (Իդեալիստական օջախներ) կազմակերպության անդամները։
HDP-ի կողմնակիցները շենքի դիմաց կախած են եղել իրենց կուսակցության դրոշները, դուր չի եկել թուրք ազգայնականներին։ Վերջինները ցած են բերել կուսակցության դրոշները և հրկիզել։Այնուհետև բախում է սկսվել թուրք ազգայնականների և HDP-ի կողմնակիցների միջև։
Աղբյուրը հաղորդում է, որ թուրք ազգայնականների մեջ է եղել նաև Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) պատգամավորի թեկնածու Ադեմ Էվջիլը։
Միջադեպին միջամտել են ոստիկանական ուժերը և դադարեցրել բախումը։
Թուրք ազգայնականները այրել են Թուրքիայի քրդամետ կուսակցության դրոշը (տեսանյութ)
Թուրքիայի Բոլու քաղաքում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) գրասենյակի վրա հարձակում է տեղի ունեցել:
Հարձակումը իրականացրել են Թուրքիայի ազգայնական «Ülkü Ocaklar» (Իդեալիստական օջախներ) կազմակերպության անդամները։
HDP-ի կողմնակիցները շենքի դիմաց կախած են եղել իրենց կուսակցության դրոշները, դուր չի եկել թուրք ազգայնականներին։ Վերջինները ցած են բերել կուսակցության դրոշները և հրկիզել։ Այնուհետև բախում է սկսվել թուրք ազգայնականների և HDP-ի կողմնակիցների միջև։
Աղբյուրը հաղորդում է, որ թուրք ազգայնականների մեջ է եղել նաև Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) պատգամավորի թեկնածու Ադեմ Էվջիլը։
Միջադեպին միջամտել են ոստիկանական ուժերը և դադարեցրել բախումը։
Աղբյուրը՝ ermenihaber.am