Քաղաքական

05.06.2018 12:40


Սփյուռքի նախարար․ «Գա՞ռ պիտի մատուցեն ամեն երեխայի համար, սև խավիա՞ր» (տեսանյութ)

Սփյուռքի նախարար․ «Գա՞ռ պիտի մատուցեն ամեն երեխայի համար, սև խավիա՞ր» (տեսանյութ)

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, որ մի շարք ուսումնասիրություններ են կատարել և պարզել են, որ առնվազն վերջին 3 տարիներին տենդերները նույն ընկերություններն են շահել․

Նա նշել է, որ «Իմ Հայաստան», «Արի տուն», «Ամառային ճամբար» ծրագրերը կհետաձգվեն:

Մասնավորապես խոսելով «Արի տուն» ծրագրի մասին՝ նա մանրամասնել է. «Երեխաների երկուանգամյա սննդի համար ներկայացված է ութ հազար դրամ: Պարզ է չէ՞, 4000 դրամով այդ ի՞նչ լանչ պիտի լինի, գա՞ռ պիտի մատուցեն ամեն երեխայի համար, սև խավիա՞ր: Այս իմաստով լուրջ կասկածներ ունեմ: Տարիներ շարունակ նույն հյուրանոցն է հյուրեր ընդունել։ Իքս հյուրանոցից մեկ-մեկուկես կիլոմետր է, երեխային տեղափոխելը ԵՊՀ և հետ բերելը 1300 դրամ: Ինձ մոտ առնվազն առաջանում է հարց՝ ի՞նչ չափորոշիչներով է հաստատվել տվյալ գումարը: Անգամ, եթե մեկ երեխայի մեկ տաքսիով տանում-բերում ես՝ 1200 դրամ է անում, բայց գոնե այդ տաքսիի մեջ կարող էին նստել օրինակ, չորս երեխաներ: Չեմ ուզում ամպագորգոռ բառեր ասել, փողեր մսխելու մասին ասել, բայց չի բացառվում, որ դրա մասին էլ խոսենք: 1300-ը, երբ տարիներով բազմապատկենք, կտեսնենք, թե ինչ գումարների մասին է խոսքը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը