Այն, ինչ հիմա Վրաստանում է կատարվում, ավելի լուրջ գործընթաց է, քան հայկական հեղափոխություն-կառավարափոխությունը
Այն, ինչ հիմա Վրաստանում է կատարվում, ավելի լուրջ գործընթաց է, քան հայկական հեղափոխություն-կառավարափոխությունը։
Վրաստանի հասարակությունը հանրային գիտակցության և հարաբերությունների լրջության ավելի բարձր մակարդակի բարձրացավ։
Բացատրեմ։
Վրաստանը անցել է իր հեղափոխության փուլը, անձի պաշտամունքի փուլը, ուրիշի վրա հույս դնելու փուլը և սկսել է ինքնակազմավորվել ու ինքնակազմակերպվել։ Դա հացի, աշխատատեղի, սիրո և ատելության սպասելիք չէ, այլ արդարության համար խնդիր։
Տղաների փողոցային կռիվը, որը ավարտվել է դանակահարություններով, ամիսներ առաջ, վեր է աճել լրջագույն պետական խնդրի՝ արդարության խնդրի։
Կա անվստահություն դատական համակարգի հանդեպ, և կոնկրետ անարդարության խնդիրը հանրային համերաշխության է արժանացել։ Մարդիկ փողոց են դուրս եկել մի կոնկրետ մարդու արդարության խնդիրը լուծելը համար ու թույլ չեն տալիս, որ քաղաքական կուսակցությունները դա օգտագործեն իրենց նպատակների համար։ Դատախազը հրաժարական է տվել, նախագահը գալիս է սպանված տղայի հոր մոտ ու ժամանակ է խնդրում, վարչապետը խնդրում է, որ իրեն լսեն՝ ընդամենը թույլ տան իրեն խոսել։
Դա շատ բարձր հանրային գիտակցության և արդարության համար համերաշխության շարժում է։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից