Լրահոս

04.06.2018 20:19


Երևանում անհայտ անձինք ծեծի են ենթարկել 25-ամյա զինծառայողի

Երևանում անհայտ անձինք ծեծի են ենթարկել 25-ամյա զինծառայողի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից (ժողովորդին հայտնի Մուրացանի հոսպիտալ) ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության ծառայողները, ովքեր պարզել են, որ վիրավորը նշված հոսպիտալ է բերվել «փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ։ Նա Արցախի Հանրապետության քաղաքացի, 25-ամյա Հարություն Հ.-ն է, ով զինվորական է։

Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ նրա հետ վիճաբանություն է տեղի ունեցել Խանջյան փողոցում գործող «ՎՎ» ակումբի մոտ, որի ժամանակ էլ վիրավորին անծանոթ անձինք մի քանի անգամ հարվածել են նրան։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։

Այս խորագրի վերջին նյութերը