Լրահոս

20.02.2010 12:19

Ոսկու շուկայի աշխատակիցները շարունակում են գործադուլը

Այս պահին «Ոսկու աշխարհի» աշխատակիցները երթով շարժվում են դեպի ՀՀ կառավարության շենք։ Նրանց են միացել նաև «Մալաթիա» տոնավաճառի ոսկու շուկայի աշխատակիցները։ Վերջիններն արդեն 2 օր է՝ գործադուլ են հայտարարել։ Ցուցարարներից մեկը «7օր»-ին ասել է, որ թեև այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների թիվը 700 է, սակայն ամեն օր գործադուլավորների թիվն ավելանում է. իրենց շարքերն են համալրում նաև ոսկու մյուս տոնավաճառների, խանութների և կրպակների աշխատակիցները։ Նրանք բողոքում են կառավարության վարած քաղաքականությունից։

-Պահանջները հետևյալն են՝ վերականգնել հաստատագրված վճարները, հաշիվ-ապրանքագիր չպահանջել, ոսկու շուկայի համար գույքագրում չանել, տուգանքներն իջեցնել նախկինի չափ՝ 75 հազար դրամ (բարձրացրել են 150 հազարի),- «7օր»-ին ասել է ցուցարարներից մեկը։

Այսօր այս նույն պահանջներով ոսկու շուկայի աշխատակիցները նամակ են փոխանցելու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Նույն նամակն ուղարկվելու է նաև Ազգային ժողով և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ.

-Մեզ պատասխանում են, որ չեն փոխելու օրենքը, մենք էլ հայտարարում ենք, որ կանգնելու ենք մինչև վերջ։ Գործադուլը շարունակվելու է,- պնդել են ցուցարարները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։