Լրահոս

04.06.2018 17:46


Սոնա Տռուզյանի պատասխանը «Քեթրին Գրուպ»-ի սեփականատիրոջը

Սոնա Տռուզյանի պատասխանը «Քեթրին Գրուպ»-ի սեփականատիրոջը

Անմեղության կանխավարկածի սկզբունքը պետք չէ ծայրահեղացնել։ Հանրային մեծ հնչեղություն ունեցող գործով տրամադրվել է տեղեկատվություն՝ բացառապես փաստական հանգամանքների վերաբերյալ՝ զերծ մնալով գնահատողական որեւէ ձեւակերպումից։ ՄԻԵԴ-ն իր մի շարք նախադեպային որոշումներով ամրագրել է, որ անհրաժեշտ է տարբերակել հայտարարությունները, որոնք արտահայտում են տվյալ անձի մեղավորության վերաբերյալ գնահատական, եւ հայտարարությունները, որոնք պարզապես նկարագրում են «կասկածի վիճակ»։ Վերջինները ՄԻԵԴ-ի կողմից քննության առնված տարբեր իրավիճակներում ընդունվել են որպես առարկություն չներկայացնող»։

Քննչական կոմիտեն մշտապես զգուշավորություն ցուցաբերել է եւ զերծ մնացել անձի անմեղության կանխավարկածը վտանգող ձեւակերպումներից եւ մշտապես շեշտվել, որ խոսքը գնում է նախաքննության փուլում ձեռք տվյալների մասին։ Բացի այդ՝ տվյալ հաղորդագրության մեջ ընդհանրապես չի խոսվել կոնկրետ անձի գործողությունների մասին, ինչի պարագայում բացառվում է անմեղության կանխավարկածի խախտումը։

Ներկայացվել են միայն փաստեր՝ ավտոմեքենայի համարանիշերով նույնացվել է ավտոմեքենան, որպես փաստ նշվել է բռնությունը, որն ակնհայտ է տեսագրության մեջ, սակայն որեւէ իրավական գնահատական չի տրվել բռնությանը (չի նշվել քր.օրի որեւէ հոդված), արձանագրվել է, որ բռնություն իրականացրած անձինք տեղափոխվել են նույնացված ավտոմեքենայով։

Սոնա ՏՌՈՒԶՅԱՆ

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական

Այս խորագրի վերջին նյութերը