Ստեփանակերտում ազատամարտիկների նախաձեռնությամբ կազմակերպվել է խաղաղ հանրահավաք
Արցախի ազատամարտիկների նախաձեռնությամբ հունիսի 3-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է խաղաղ հանրահավաք:
Ելույթով հանդես է եկել Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր, ԱՀ Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ ԺաննաԳալստյանը: Նա, մասնավորապես նշել է, որ երեկվանից Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկի երթևեկելի հատվածը փակած մի խումբ երիտասարդների բողոքի ակցիան որոշ մարդկանց մարդկանց կողմից փորձ է արվում կենցաղային բնույթ ունեցող խնդրից վերածել քաղաքական շարժման, ինչը կարող է շատ վտանգավոր դառնալ Արցախի միասնականության և անվտանգության համար:
Ելույթներով հանդես են եկել նաև Արցախի ազատամարտիկներ, ովքեր ևս դատապարտել են Ստեփանակերտում ստեղծված իրավիճակը: Բողոքի այսօրվա հավաքին ակտիվ մասնակցում են նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը և ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը: Բացի կենցաղային խնդիրներից, վերջիններիս կողմից հնչել են նաև քաղաքական բնույթի մի շարք հայտարարություններ:
Ստեփանակերտում մի խումբ երիտասարդների կողմից հունիսի 2-ին նախաձեռնված բողոքի ակցիան այսօր կրկին վերսկսվել է։ Մասնակիցները փակել են կենտրոնական Ազատամարտիկների փողոցի երթևեկելի հատվածը:
Նախաձեռնող խմբի անդամները, հանդես գալով ելույթներով, նշել են, որ երեկ հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո իրենց կողմից ներկայացված բոլոր պահանջները դեռևս չեն կատարվել: Մասնավորապես՝ նախաձեռնողների կողմից որպես ձևակերպված պահանջ կրկին հնչել է ուժային կառույցներից ոստիկանության պետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, ինչպես նաև միջին օղակի մի շարք պատասխանատուների հրաժարականների հարցը:
Ակցիայի կազմակերպիչները քննադատել են նաև այսօր առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի ազատամարտիկների միության կողմից կազմակերպված խաղաղ ցույցի նախաձեռնողներին՝ նշելով, որ այդ կերպ փորձ է արվում ժողովրդին իրար դեմ հանել:
Նախաձեռնության հեղինակները կոչ են արել ակցիայի մասնակիցներին շարունակել բողոքի ցույցը, մինչև իշխանությունը կընդառաջի իրենց պահանջներին:
Ստեփանակերտում ազատամարտիկների նախաձեռնությամբ կազմակերպվել է խաղաղ հանրահավաք
Արցախի ազատամարտիկների նախաձեռնությամբ հունիսի 3-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է խաղաղ հանրահավաք:
Ելույթով հանդես է եկել Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր, ԱՀ Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը: Նա, մասնավորապես նշել է, որ երեկվանից Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկի երթևեկելի հատվածը փակած մի խումբ երիտասարդների բողոքի ակցիան որոշ մարդկանց մարդկանց կողմից փորձ է արվում կենցաղային բնույթ ունեցող խնդրից վերածել քաղաքական շարժման, ինչը կարող է շատ վտանգավոր դառնալ Արցախի միասնականության և անվտանգության համար:
«Եղել է կենցաղային վեճ, կռիվ մի խումբ տղաների միջև, որը վայել չէ արցախցիներիս. այն դատապարտելի է: Մեր ստեղծած պետության իրավական մարմինները կատարել են համապատասխան գործողություններ: Ես հավաստիացնում եմ, որ գիշերը՝ ժամը 05:00-ին պատահած դեպքի բոլոր մասնակիցները, բացի նրանցից, ովքեր հիվանդանոցում պառկած են, ձերբակալված են, տարվում է քննություն: Այսօր մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի նաև այդ քննությունը տարվի ամենայն արդարությամբ, որի համար էլ պահանջատեր ենք»,-նշել է Ժաննա Գալստյանը: