Սամվել Բաբայանի գործով Վճռաբեկ դատարանի նիստը կկայանա հունիսի 15-ին (տեսանյութ)
ՀՀ Վճռաբեկ դատարանի մոտ բողոքի ցույց է իրականացվել՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների իրավունքների: Ակցիայի կազմակերպիչ Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության խումբը կոչ է անում՝ Միասի՛ն կառուցենք Նոր Հայաստանը, Հայաստանն առանց քաղբանտարկյալների:
***
Ելույթով հանդես եկան «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը, լրագրող Դերենիկ Մալխասյանը։
Հայտարարվեց, որ քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության խմբի պահանջներին են միացել մի շարք հասարակական կազմակերպություններ, նաև ստորագրահավաք է սկսվել Սփյուռքում և Արցախում։
***
Անդրանիկ Թևանյանը բողոքի գործողության ժամանակ տեղեկացրեց, որ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով Վճռաբեկ դատարանի նիստը նշանակվել է հունիսի 15-ին՝ ժամը 11։00-ին։

7or.am