Կարծիք

04.06.2018 10:05


Քաղաքական վայրիվերումները և հեղափոխական իրավիճակները միշտ էլ խրտնեցրել են զբոսաշրջիկներին

Քաղաքական վայրիվերումները և հեղափոխական իրավիճակները միշտ էլ խրտնեցրել են զբոսաշրջիկներին

Որ կառավարության ծրագիրը որակյալ չպետք է լիներ, կանախատեսելի էր, և դրա համար կային օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց որ այն Օստապ Իբրահիմովիչ Բենդերի Նյու Վասյուկի ոճով պետք է գրված լիներ, այդքան էլ կանխատեսելի չէր։

Օրինակ՝ «Սա ստեղծում է բոլոր նախադրյալները, որ տարվա երկրորդ կեսին մենք զբոսաշրջության աննախադեպ աճ ունենանք, որովհետև կանխատեսելիորեն մարդիկ պիտի ցանկանան գալ տեսնելու, թե այս ի՞նչ երկրիր է, որ կարողացել է սիրո և համերաշխության այնպիսի հեղափոխություն անել, որ հուզել և գրավել է համաշխարհային հանրությանը»...։

Ալֆա Կասյոպեյա համաստեղությունից էլ են գալու, հըլը ինչից եք խաբար։

Մոտ երկու տասնամյակ է՝ զբոսաշրջությունը Հայաստանում զարգանում է կայուն աճով։ Քաղաքական վայրիվերումները և հեղափոխական իրավիճակները, լինեն դրանք Մարտի 1, Էլեկտրիկ Երևան , ՊՊԾ կամ «Թավշյա հեղափոխություն», միշտ էլ խրտնեցրել են զբոսաշրջիկներին։

Այս տարի էլ կայուն աճ կլինի, ինչպես ամեն տարի, եթե, իհարկե, հեղափոխական իրավիճակներ չստեղծվեն, և այդ կայուն աճի մեջ իրենց դերն ունեն նաև այդ բնագավառի աշխատակիցները։

Այստեղ են ասել՝ «ով աշխատի, ով գնա սանատորիա»։

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը