Լրահոս

03.06.2018 18:32


Գյումրիի «Արլեկինո» ռեստորանի նկուղում հայտնաբերվել է որպես անհայտ կորած որոնվող 36-ամյա տղամարդու կախված դին

Գյումրիի «Արլեկինո» ռեստորանի նկուղում հայտնաբերվել է որպես անհայտ կորած որոնվող 36-ամյա տղամարդու կախված դին

Երեկ հունիսի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ, 63-ամյա Սամվել Ջանոյանը ոստիկանության Մուշի բաժին ահազանգել է, որ առավոտյան նկատել է, որ «Արլեկինո» ռեստորանային համալրիր նկուղային հարկում տղամարդու կախված դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 36-ամյա Էդգար Խ.-ն է, ով նշված ռեստորանի նկուղում, առաստաղի երկաթյա ամրակից էլեկտրամալուխով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Էդգարը այս տարվա հունիսի 1-ից, որպես անհայտ կորած, որոնվում էր ոստիկանության Մուշի բաժնի կողմից: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը աշխատում էր Շիրակի մարզում գործող ՍՊԸ-ներից մեկում, որպես՝ պանրագործ:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այս թվում՝ դիակի դատաբժշկական:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե այլ բան, պարզ կլինի քննության ընթացքում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը