Կարծիք

03.06.2018 10:57


Միայն ավտորիտար-բռնատիրական երկրներում են մարդկանց կերակրում լուսավոր ու արդար ապագայի տեսլականով

Միայն ավտորիտար-բռնատիրական երկրներում են մարդկանց կերակրում լուսավոր ու արդար ապագայի տեսլականով

Ժողովուրդ ջան, հերիք է Տաթո հայհոյեք․ ոչ թե տաթոներն են մեղավոր այս այլանդակ վիճակի համար, այլ այն մարդիկ, որոնք ի պաշտոնե պարտավոր են դատական համակարգը մաքրել տաթոներից: Մեր նոր ղեկավարները կարծես թե սկսում են իրենց անայլընտրանք բարեկամ ռուսների կողմից դարերով կիրառվող կեղտոտ քարոզչական հնարքը կիրառել, որի իմաստը հետևյալումն է կայանում` երկրի ղեկավարը լավն է, բայց իշխանության տարբեր օղակներում կան վատ պաշտոնյաներ, որոնց պատճառով շատ վատ բաներ են տեղի ունենում (Царь хороший, бояре плохие): Ասեմ որ այդպիսի բան չի կարող լինել ապրիորի, եթե որևէ մեկը կփորձի ձեզ այդպիսի բաներ ասել, ուրեմն իմացեք, որ այդ մեկը կամ ձեզ ապուշի տեղ է դրել, կամ էլ ինքն է այդպիսին, երրորդ տարբերակ այդ պարագայում գոյություն չունի:

Ոմանց խորհուրդ կտամ համբերելու մասին նեյնիմներով մեկնաբանություններ չգրեն: Համբերում են ստրուկները, իսկ ազատ քաղաքացիները, ամեն աստծո օր, նախանձախնդիր կերպով` իրենց իրավունքներին հետամուտ լինելով, առաջ են գնում: Միայն ավտորիտար-բռնատիրական երկրներում են մարդկանց կերակրում լուսավոր ու արդար ապագայի տեսլականով, ու պարտադրում են սպասել և համբերել: Իսկ նորմալ երկրներում արդարությունն ու օրենքները կիրառվում են ներկա ժամանակով, առանց վայրկյան իսկ հապաղումների։

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը