Կարծիք

03.06.2018 09:46


Եթե ռեժիմը տապալվել է, ռեժիմի զոհեր քաղբանտարկյալներն ինչո՞ւ դեռ ճաղերի հետևում են

Եթե ռեժիմը տապալվել է, ռեժիմի զոհեր քաղբանտարկյալներն ինչո՞ւ դեռ ճաղերի հետևում են

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր կոչվող այս գոյացությունը, որ հայտնի է պատվերով և սկանդալային որոշումներ կայացնելով, արդարացրել է ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու և կազմակերպելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետին։ Տաթևիկ Գրիգորյան անունով այս ցուցանմուշը մինչ այդ հանրությանը հայտնի է դարձել Ժիրայր Սեֆիլյանի գործով դատավարությունից...

Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել. եթե հեղափոխություն է կատարվել, ապա ՀՀ գլխավոր դատախազն ու այսօրինակ մարդանմաններն ի՞նչ ղալաթ են անում արդարադատության համակարգում։ Եթե ռեժիմը տապալվել է, ռեժիմի զոհեր քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանը, Սամվել Բաբայանը, Գևորգ Սաֆարյանը, Շանթ Հարությունյանն ու «Սասնա ծռերն» ինչո՞ւ դեռ վանդակաճաղերի հետևում են։ Նույնիսկ խափանման միջոցը չեն փոխել դեռ։ Ո՞վ է ում ձեռ առնում։ Սա ի՞նչ կլոունադա է...

Վարդգես Օվյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը