Երբ ասում եք՝ մեռնեմ օրենքի զորությանը, ապա շատ հիմնարկներ մահվան եք դատապարտում
Հիբրիդ (պսևդոդեմոկրատ) ռեժիմները մի շատ պարզ տեխնոլոգիա են կիրառում՝ սպառողի համար անտանելի ու բիզնեսի համար մահացու հարկային բեռ են սահմանում ու հետո սկսում «պայմանավորվել»՝ իրենց համար հաճելի բոլոր հետևանքներով։ Ու խոսքս առևտրային ցանցերի մասին չէ, դրանց տերերը՝ հանուն գերշահույթների, մեզանից պետություն ու երկիր են խլել ու պիտի պատասխան տան, այլ շատ ավելի լայն շրջանակի։
Հիմա, երբ ասում եք. «Մեռնեմ օրենքի զորությանը, բոլորդ այսօր 15.15-ից սկսած բոլոր սահմանված հարկերը պիտի տաք», շատ և շատ հիմնարկներ մահվան եք դատապարտում, աշխատողներին գործազրկության և այլն։ Այսինքն՝ հարկային օրենսդրությունը պիտի խորապես վերանայել, դա՛ է առաջնայինը։
Եվս մի ապացույց, որ տափակ «լեգիզմը», օրենքի տառը պաշտելը, ինչով մեր լիբերալների զգալի մասը, ցավոք, տառապում է, առանց Իրավունքի ու հանրային շահի խորը ընկալման՝ անչափ վտանգավոր է։

Արմեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից