Կարծիք

03.06.2018 09:29


Եթե ատամդ չի կտրում Սերժի վրա, ապա վտանգավոր է դառնում «ներքին օղակների» հետապնդումը

Եթե ատամդ չի կտրում Սերժի վրա, ապա վտանգավոր է դառնում «ներքին օղակների» հետապնդումը

Կարծում եմ, որ պետք է զերծ մնալ վերջին իրադարձությունների ֆոնին տեղի ունեցած քրեական դրսևորումների նկատմամբ օրենքի տառի կիրառման գայթակղությունից։ Նկատի ունեմ Մասիսի քաղաքապետ և նմանատիպ գործերը։

Եթե օրենքը գործում է տեղ-տեղ, ապա գործ ունենք ոչ թե արդարադատության, այլ վրեժխնդրության հետ։ Եթե ատամդ չի կտրում Սերժի վրա, ապա, վերջին հաշվով, վտանգավոր է դառնում «ներքին օղակների» հետապնդումը, քանի որ այդպիսով խնդիրները միայն կբազմապատկվեն։ Այսպիսի «արդարադատությունը» նման է, որ Հիտլերին անձեռնմխելիություն տայիր, իսկ ներքևի օղակին սրի քաշեիր։

Սերժի «արդարադատություն» էլ էր հիմնված «ճշտի» վրա, ու համաձայն այդ «ճշտի»՝ Լիսկան պտի ֆռֆռար, իսկ, օրինակ, մի հավ գողացած Պողոսը նստեր։ Եթե չենք կարողանում նոր Հայաստանի համակարգ և օրակարգը ստեղծենք, ապա հին Հայաստանը իր համակարգով ու օրակարգով մեզ հանգիստ չի տա։ Մասիսի քաղաքապետը, էն մեկը, էն մյուսը, դրանք հին համակարգի զոհերն էին, ինչպես, օրինակ, Օսիպյանը կամ ողջ քաջարի ոստիկանությունը, որոնց աչքի առաջ տեղի էին ունենում այդ ամբողջ հանցագործությունները։

Կա՛մ մենք սկսում ենք նոր էջից, այդ թվում՝ շուտափույթ բաց թողնելով քաղբանտարկյալներին, կա՛մ խզբզում ենք հին էջի տողատակերում։ Վերջին դեպքում կունենանք անընթեռնելի և տեսլականազուրկ տեքստ։

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը