Միանգամայն անընդունելի է, երբ նոր իշխանություններին բացթողումներն ու սխալները մատնանշելիս ոմանք հակադարձում են այսպես. «Իսկ որ Սերժի ժամանակ այսպես էին անում»:
Հայաստանում իշխանութունը փոխվել է (իհարկե, ոչ ամբողջությամբ): Ըստ այդմ, պետք է փոխվեն հասարակական ընկալումները, պետք է փոխվի պաշտոնյաների վարքագիծը: Հայաստանում ապարատի դիկտատուրան պետք է վերջանա, ծառաայողական մեքենաներ Հայաստանում կարող են ունենալ 10 մարդ, ոչ ավելի: Բենզինի հսկայական ծախսերը, թանկարժեք թռիչքները, անիմաստ գործուղումները պետք է բացառվեն: Հակառակ դեպքում, մեր պետությունն ու հասարակությունը կվերադառնան նույն իրավիճակին, որտեղ գտնվում էին մինչև հեղափոխությունը: Պարզապես իշխանության դեմքերը փոխված կլինեն:
Իշխանությունը ոչ միայն մեծ պատասխանատվություն է, այլև մեծ գայթակղություն: Այդ գայթակղությանը դիմանալու համար ոչ միայն կամքի ուժ է անհրաժեշտ, այլև իրավական զսպումների և հասարակական վերահսկողության գործնական մեխանիզմներ: Անթույլատրելի է վարժվել գործել և ապրել՝ քամահրելով հասարակական կարծիքը:
Հայաստանում ապարատի դիկտատուրան պետք է վերջանա
Միանգամայն անընդունելի է, երբ նոր իշխանություններին բացթողումներն ու սխալները մատնանշելիս ոմանք հակադարձում են այսպես. «Իսկ որ Սերժի ժամանակ այսպես էին անում»:
Հայաստանում իշխանութունը փոխվել է (իհարկե, ոչ ամբողջությամբ): Ըստ այդմ, պետք է փոխվեն հասարակական ընկալումները, պետք է փոխվի պաշտոնյաների վարքագիծը:
Հայաստանում ապարատի դիկտատուրան պետք է վերջանա, ծառաայողական մեքենաներ Հայաստանում կարող են ունենալ 10 մարդ, ոչ ավելի: Բենզինի հսկայական ծախսերը, թանկարժեք թռիչքները, անիմաստ գործուղումները պետք է բացառվեն:
Հակառակ դեպքում, մեր պետությունն ու հասարակությունը կվերադառնան նույն իրավիճակին, որտեղ գտնվում էին մինչև հեղափոխությունը: Պարզապես իշխանության դեմքերը փոխված կլինեն:
Իշխանությունը ոչ միայն մեծ պատասխանատվություն է, այլև մեծ գայթակղություն: Այդ գայթակղությանը դիմանալու համար ոչ միայն կամքի ուժ է անհրաժեշտ, այլև իրավական զսպումների և հասարակական վերահսկողության գործնական մեխանիզմներ: Անթույլատրելի է վարժվել գործել և ապրել՝ քամահրելով հասարակական կարծիքը:
Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից