Հայկ Խանումյան․ «Արցախում պահանջում են ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը» (տեսանյութ, լրացված)
Գիշերն Արցախում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ծագած բողոքի գործողություններն այս պահին էլ շարունակվում են։ Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը 7or.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ քաղաքացիները շարունակում են փակ պահել Ազատամարտիկների փողոցը։
-Տարբեր մարդիկ բողոքում են տարիների ընթացքում ուժային կառույցների կողմից իրենց նկատմամբ կատարված բռնություններից, պահանջում են որոշ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը։ Տարիների ընթացքում կուտակված վերաբերմունքի հետևանք է սա։ Քաղաքական ենթատեքստ չկա, բողոքը ժամանակին ուժայինների կատարած ոչ օրինական գործողությունների դեմ է։ Տարիների ընթացքում այդ մարդկանց մի մասը ոստիկանություն չի դիմել, վախեցել են և այլն, ու կարծում եմ՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը հնարավորություն է տվել նրանց առանց վախենալու դրա մասին բարձրաձայկնել։ Այժմ մարդիկ պահանջում են ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի, ԱԱԾ-ի տնօրենի տեղակալի, հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամատարների հրաժարականը,-նշել է Խանումյանը։
Նա հավելել է, որ այս պահին արդեն մի քանի ժամ բանակցություններ են ընթանում բողոքի դուրս եկած արցախցիներից բաղկացած 9 հոգանոց պատվիրակության անդամների և Արցախի նախագահի միջև, հանդիպումներ են տեղի ունեցել նաև ուժային կառույցների և խմբակցությունների ղեկավարների միջև, իսկ քիչ անց հանդիպում է նախատեսված ԱՀ նախագահի և խմբակցությունների ներկայացուցիչների հետ։
-Այս պահին գլխավոր փողոցը շարունակում է փակ մնալ, և մարդիկ սպասում են նախագահականում ընթացքող բանակցությունների արդյունքներին։ Երեկվա դեպքը հիմք հանդիսացավ ինքնաբուխ ակցիայի,-ավելացրել է Հ․Խանումյանը։
***
Արցախի գլխավոր դատախազությունը հրապարակել է հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքում ներգրավված անձանց, այդ թվում՝ ԱԱԾ աշխատակիցների անունները:
Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ հասցեի դիմաց հունիսի 1-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, վիճաբանությանը մասնակցել են մի կողմից՝ Դավիթ Հարությունյանը և Ալբերտ Ավետիսյանը, մյուս կողմից՝ Մհեր Մուսայելյանը (ԱԱԾ աշխատող), Մխիթար Մուսայելյանը, Սերգեյ Մուսայելյանը, Գուրգեն Հայրապետյանը և Վարդան Ղարամյանը (ԱԱԾ աշխատող):
Ծեծկռտուքի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ հունիսի 2-ին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Կան ձերբակալվածներ:
Կատարվում է նախաքննություն:
***
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին հանդիպում է ունեցել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի եւ խմբակցությունների ղեկավարների հետ։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, hանդիպմանը քննարկվել են երկրի ներքին կյանքին առնչվող մի շարք հարցեր։ Հատուկ ուշադրության կենտրոնում է եղել նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպը։
Երկուստեք կարեւորվել է հանրապետությունում կայունության եւ օրենքի գերակայության պահպանման անհրաժեշտությունը եւ ընդգծվել, որ պետք է տեղի ունենա մանրակրկիտ հետաքննություն եւ մեղավորները պատասխանատվություն կրեն օրենքի սահմաններում։
Հիշեցնենք, որ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հունիսի 1-ին ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման է ենթարկվել 15 քաղաքացի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար:

7or.am