Քաղաքական

02.06.2018 18:37


Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետն ազատ արձակվեցին (տեսանյութ)

Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետն ազատ արձակվեցին (տեսանյութ)

Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունն ու նրանց ձերբակալման որոշումը ճանաչել է ոչ իրավաչափ: Նրանք ազատ են արձակվել:

Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքապետը մեղադրվում է ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեջ:

Նշենք նաև, որ մասիսցիները Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի մուտքի մոտ բողոքի ցույց էին կազմակերպել և պահանջում էին ազատ արձակել Դավիթ Համբարձումյանին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը