Լրահոս

20.02.2010 09:50


Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցություն

Փետրվարի 19-ին տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահել է  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  և  փետրվարի  22-25-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի  որոշման նախագիծը: ԱԺ յոթերորդ  նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 18 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 77 հարց, միջազգային 26 պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  և փետրվարի  22-25-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  նախագիծը կհաստատվեն փետրվարի 22-ի ԱԺ նիստում:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը