Քաղաքական

01.06.2018 22:00


Հրապարակվել է ՀՀ կառավարության ծրագիրը

Հրապարակվել է ՀՀ կառավարության ծրագիրը

Հայաստանի կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է կառավարության ծրագիրը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ծրագրում կառավարության գործունեության հիմնական ուղենիշները բաժնում նշված է, որ ՀՀ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործում՝ որպես մշտական քաղաքական իրողություն:

Ծրագրում խոսք է գնում նաև արտահերթ ընտրությունների նախապատրաստման մասին:

Այս խորագրի վերջին նյութերը