Yeni Akit. «Ադրբեջանը պատրաստվում է մեծ օպերացիայի»
Թուրքական «Yeni Akit» ազգայնական թերթի կայքն անդրադարձել է վերջին շաբաթներին հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում տեղի ունեցող իրադարձություններին:
Կայքը գրում է, որ ադրբեջանական ստորաբաժանումները դիրքերի առաջխաղացում են գրանցել սահմանի որոշ հատվածներում՝ ավելացնելով, որ այդ տեղեկությունները հաղորդվում են ադրբեջանական ոչ պաշտոնական լրատվամիջոցներով ու սոցցանցերով:
«Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ ադրբեջանական բանակը 1683 մետր բարձրություն ունեցող Քըզըլքայա սարի վրա ռազմավարական դիրքեր է առել իր հսկողության տակ»,-նշում է աղբյուրը՝ ավելացնելով, որ Ադրբեջանի գրանցած «հաջողությունը» Հայաստանում նույնիսկ մեկ պաշտոնանկության պատճառ է դարձել:
Նախիջևանի սահմանում ադրբեջանական ստորաբաժանումների դիրքերի բարելավման մասին տեղեկությունները հաստատվում են նաև տեղի բնակչության կողմից:
«Ադրբեջանական զորքերը վերահսկողություն են հաստատել 5 կիլոմետրանոց տարածքի վրա: Այս պահին շրջանում բախումներ չկան: Ադրբեջանն առանց բախումների շարունակում է իր վերահսկողությունը 5 կիլոմետրանոց տարածքի վրա»,- գրում է աղբյուրը:
Թուրքական թերթը պնդել է, որ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը պաշտոնանկ է արվել հենց Նախիջևանում ադրբեջանական զորքերի առաջացման պատճառով: Իսկ ադրբեջանական ուժերի կողմից մեծ օպերացիայի պատրաստության մասին ենթադրությունը վերնագիր դարձնելուց բացի թուրքական աղբյուրն այլ մանրամասներ չի հայտնում:

Աղբյուրը՝ Ermenihaber.am