Կառավարությունը «Ալեքս տեքստիլ» ընկերությանը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց
Այսօր կառավարության որոշմամբ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը տրվեց սարքավորումների ներկրման պարագայում ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն:
Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների նախարար Արծվիկ Մինասյանը։
«Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Ալեքս տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին»,-ասվում է նախագծի մեջ: