Աշխարհ

01.06.2018 11:30


Վրաստանի վարչապետը հրաժարվեց պաշտոնաթող լինել Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիաների պատճառով

Վրաստանի վարչապետը հրաժարվեց պաշտոնաթող լինել Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիաների պատճառով

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտնել Է, որ պաշտոնաթող չի լինի Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիաների պատճառով:

Այդ հայտարարությամբ քաղաքական գործիչը մայիսի 31-ի երեկոյան հանդես Է եկել հատուկ հրավիրված ճեպազրույցի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բրիֆինգը կայացել Է այն բանից հետո, երբ վարչապետին թույլ չտվեցին դիմել բազմամարդ ակցիայի մասնակիցներին, որոնք պահանջում Էին կառավարության հրաժարականը: Բողոքների պատճառ Էր դարձել երկու դեռահասների սպանությունը:

Կառավարության ղեկավարն ասել Է, որ գործի հետաքննությունն անձամբ ղեկավարելու Է երկրի ՆԳ նախարար Գիորգի Գախարիան՝ իր հսկողության ներքո: Անդրադառնալով կառավարության հրաժարականի վերաբերյալ ակցիայի մասնակիցների պահանջին, Կվիրիկաշվիլին ասել Է. «Իմ պաշտոնն ինձ համար որեւԷ մարդու դժբախտությունից ավելին չարժե: Հենց որ ես համոզվեմ, որ իմ պաշտոնաթողությունը օգուտ կբերի երկրին, թեկուզեւ փոքր-ինչ կբարելավի կամ կլիցքաթափի իրադրությունը, ես մեկ վայրկյան իսկ չեմ երկմտի անելու այդ քայլը: Այսօր այդ իրադրությունը չԷ»:

Ակցիայի մասնակիցների պահանջը, որն սկզբնապես ընթանում Էր դատախազության շենքի առջեւ, գլխավոր դատախազ Իրակլի Շոտաձեի պաշտոնաթողությունն Էր: Այդ ակցիայի ֆոնին դատախազը հրաժարական տվեց, բայց դա չբավարարեց բողոքավորներին: Գլխավոր դատախազության շենքից տեղափոխվելով խորհրդարանի շենքի մոտ՝ նրանք առաջադրեցին նոր պահանջ՝ Վրաստանի կառավարության հրաժարականը: Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ չեն ցրվելու այնքան ժամանակ, քանի դեռ չի կատարվել իրենց պահանջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը