Լրահոս

31.05.2018 22:34


Վլադիմիր Հակոբյանի նշանակման մասին տեղեկատվության տարածումը թյուրիմացություն էր. ԱԱԾ մամուլի քարտուղար

Վլադիմիր Հակոբյանի նշանակման մասին տեղեկատվության տարածումը թյուրիմացություն էր. ԱԱԾ մամուլի քարտուղար

Քիչ առաջ ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ ավելի վաղ տարածված տեղեկությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանի նախկին օգնական Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, թյուրիմացության հետևանք է: Սամսոն Գալստյանը հայտնեց, որ նման նշանակում չի եղել և Վլադիմիր Հակոբյանը պարզապես ԱԱԾ կադրերի տրամադրության տակ է:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Հակոբյանը 2015 թվականի հուլիսից զբաղեցնում էր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի պաշտոնը, իսկ ավելի ուշ, երբ Սերժ Սարգսյանն ընտրվել էր վարչապետ, Վլադիրմիր Հակոբյանը նշանակվել էր նրա օգնականի պաշտոնում:

***

Խմբ․ կողմից-Հավանաբար, հանրության սուր արձագանքից վախեցան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը