ՀՀԿ-ն պատրաստ է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումների
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը թե՛ ընտրական օրենսգրքում փոփոխությունների, թե՛ արտահերթ ընտրությունների վերաբերյալ պատրաստ է քննարկումների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը:
«Սակայն մենք համարում ենք, որ այդ քննարկումները պետք է տեղի ունենան քաղաքական ուժերի միջև: Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը պետք է մասնակցեն այդ քննարկումներին: Սա են պահանջում թե՛ ժողովրդավարական մոտեցումները, թե՛ մեզանում ձևավորված ավանդույթը: Մենք առաջարկ չենք ստացել, սակայն պատրաստ ենք քննարկումների»,-ասաց Հարությունյանը:
Հարությունյանն ընդգծեց, որ ողջունում են Նիկոլ Փաշինյանի արտահայտած միտքը, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն մի քանի լրացուցիչ մեխանիզմներ ներդնելուց հետո: «Մասնավորապես, մենք ողջունում ենք այն մոտեցումը, որ պետք է լինի մատնահետքերի մեկ միասնական առցանց բազա: Մենք համարում ենք, որ սա օգտակար առաջարկ է և պատրաստ ենք մասնակցել քննարկումների՝ պաշտպանելով այս դրույթը»,-ասաց նա՝ հավելելով, որ պաշտպանում են նաև ընտրական ցուցակների ճշգրտման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները:
Անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ քննարկումներին՝ Դավիթ Հարությունյանն ասաց, որ ՀՀԿ-ն շարունակում է մնալ այն կարծիքին, որ ռեյտինգային ընտրակարգն օգտակար է: