Աշխարհ

01.06.2018 07:33


Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925թ.` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:

1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Իսկ արդեն 1950թ. առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր:

Հայտնի չէ, թե ինչու է տոնի համար ընտրվել հենց հունիսի 1-ը: ՄԱԿ-ը սատարել է այդ նախաձեռնությանը և երեխաների իրավունքների, կյանքի ու առողջության պաշտպանությունը հայտարարել է իր գործունեության հիմնական առաջնահերթություններից մեկը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը