Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանում կարևոր ֆուտբոլիստ կդառնա «Արսենալ»-ի համար. Football. London
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը կարող է հաջորդ մրցաշրջանում կարևոր դեր խաղալ «Արսենալ»-ի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Football.London-ը: Պարբերականը գրում է, որ հայ ֆուտբոլիստը 2018/19 մրցաշրջանում կլինի «Արսենալ»-ի կարևորագույն խաղացողներից մեկը՝ թեպետ Մխիթարյանը «զինագործներին» միացավ միայն հունվարին: «Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է, ով կարող է լավ սպառնալիք դառնալ «Արսենալ»-ի մրցակիցների համար»,-գրում է պարբերականը:
Ըստ Football.London-ի, հաջորդ մրցաշրջանում «զինագործները» կունենան հետևյալ մեկնարկային կազմը` Բեռնդ Լենո-Նաչո Մոնռեալ, Չագլար Սյոյունջյու, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Հեկտոր Բելյեռին-Գրանիտ Ջակա, Ժան Սերի-Ուսման Դեմբելե, Մեսութ Օզիլ, Հենրիխ Մխիթարյան-Պյեր Էմերիկ Օբամեյանգ: