Լրահոս

31.05.2018 14:48


Սևանի թերակղզում՝ «07» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղում, հայտնաբերվել է տղամարդու՝ գլուխն ու դեմքն ամբողջովին ջնջխված դի

Սևանի թերակղզում՝ «07» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղում, հայտնաբերվել է տղամարդու՝ գլուխն ու դեմքն ամբողջովին ջնջխված դի

Այսօր՝ մայիսի 31-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի թերակղզում՝ ճանապարհին, ВАЗ 2107 մակնիշի 35 QN 445 համարանիշի ավտոմեքենայի հետնամասում տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու՝ գլուխն ու դեմքն ամբողջովին ջնջխված դի։

Փաստի առթիվ ավագ քննիչ Հ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը