Կարծիք

31.05.2018 09:03


Այս տեմպերով գնալու դեպքում մի քանի տասնյակ քաղբանտարկյալները ազատություն կստանան … պարզ չէ երբ

Այս տեմպերով գնալու դեպքում մի քանի տասնյակ քաղբանտարկյալները ազատություն կստանան … պարզ չէ երբ

Փաստեր
Մայիսի 23-ին ոստիկանության ուղեկցող գումարտակը (ՈՒԳ) Ծռերին դատարան չներկայացրեց և դատարանին ուղղված գրությամբ «զգուշացրեց», որ իրավունք ունեն հարկ եղած դեպքում հրազեն կիրառել:
Մայիսի 24-ի Ծռերի նիստը ոստիկանության ՈՒԳ-ն փորձեց ձախողել (այդ օրը փոփոխվեց Կարո Եղնուկյանի խափանման միջոցը):
Մայիսի 25-ին ոստիկանության ՈՒԳ-ն Ծռերին կրկին դատարան չներկայացրեց:
Մայիսի 30-ին ոստիկանության ՈՒԳ-ն Ծռերին դարձյալ դատարան չներկայացրեց:
Մայիսի 30-ին ոստիկանության ՈՒԳ-ն Սէֆիլյանին և մյուսներին դատարան չներկայացրեց և դատարանին ուղղված գրությամբ հայտնեց, որ ծանրաբեռնված են և հատուկ տրանսպորտային միջոցներում առկա են տեխնիկական խնդիրներ:
Դատարանները ստեղծված իրավիճակը ընդունեցին ի գիտություն:
Բոլոր այլ դատական գործերով ոստիկանության ՈՒԳ-ն իր պարտականությունները կատարում է պատշաճ:

Հետևություն
Հերթական անգամ հաստատվեց նշյալ գործերով քաղաքական պատվերի առկայությունը:
Ոստիկանապետը (և ոչ միայն) պարտավոր է #Քայլանել:

***

Լինենք համբերատար …
սս-ից ազատվել ենք 38 օր առաջ և ազատություն են ստացել նրա ռեժիմի կողմից հետապնդվող 3 քաղբանտարկյալ: Այս տեմպերով գնալու դեպքում մի քանի տասնյակ քաղբանտարկյալները ազատություն կստանան … պարզ չէ երբ:
Համբերում ենք, մեզ և ձեզ՝ Սեր և համերաշխություն:

Արայիկ Պապիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը