Մարդ կալանավորելու հարցում, փաստորեն, նմանվում ենք մեռած ռեժիմին
Նորֆոլկի աշխատակիցներին կալանավորեցին, թիկնազորի պետի եղբորն ու ընկերներին կալանավորեցին, 500 մարդ բերման ենթարկեցին և այլ նմանատիպ լուրերն այսօր հանրությունն անթաքույց հաճույքով է ընդունում։ Բայց հանրությանը հաճելի պահեր պարգևելու հորձանուտում կարող է հանկարծ մոռանանք, որ մարդ կալանավորելու հարցում, փաստորեն, նմանվում ենք մեռած ռեժիմին։
Բոլորովին տարբերություն չկա, թե կալանավորումը կիրառվում է մեկ անձի քաղաքական, տնտեսական, անձնական շահերի համար, թե հանրային ցանկությունները բավարարելու։ Կալանավորումը պետք է կիրառվի բացառապես օրենքով սահմանված հստակ հիմքերի առկայության պարագայում, դրանից դուրս ամենն ապօրինի է։
Իսկ ապօրինությունը ոչ մի վեհ գաղափար կամ ցանկություն չի կարող արդարացնել։ Պետք է կարողանանք սա էլ հաղթահարել, քանի որ միայն ու միայն իրավունքի գերակայությունն ու էմոցիաներից վեր կանգնելով՝ օրենքների անշեղորեն կիրառումը կարող է երկարաժամկետ հեռանկարում հաջողության հանգեցնել։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից