Կարծիք

30.05.2018 08:27


Մեր աղջիկ-պարոնը բացարձակապես անտեղյակ է իր տնօրինած ոլորտին՝ մշակույթին

Մեր աղջիկ-պարոնը բացարձակապես անտեղյակ է իր տնօրինած ոլորտին՝ մշակույթին

Ազատություն-ով Ֆեյսբուքյան ասուլիսը դիտեցի ու հասկացա, որ մեր աղջիկ-պարոնը բացարձակապես անտեղյակ է իր տնօրինած ոլորտին՝ մշակույթին:
Անգամ մշակույթի գործիչներին ծանոթ չէ ու վարչությունից տվյալների բազա է ուզել, որ ծանոթանա:
Ոլորտի տնօրինման, մշակույթի զարգացման առաջնահերթությունների հարցում էլ տարրական պատկերացում չունի: Կարող էր, չէ՞, գոնե աղոտ մի գաղափար ներկայացնել, որից հնարավոր կլիներ հասկանալ, թե ի՞նչ փոփոխություններ է պատրաստվում անել ոլորտում, որը անհիշելի ժամանակներից մրցունակ չէ:
Չգիտենք, որքան ժամանակ է պետք Մակունցին մշակույթի գործիչների տվյալների բազային ծանոթանալու, իսկ հետո այդ քարացած ոլորտը կոտրելու-աշխատեցնելու համար:
Կամ՝ տեղյա՞կ է արդյոք, որ, օրինակ, թատրոններում գեղարվեստական ղեկավարները ցմահ նստած են ու պետական դոտացիաներով սնվող թատրոնները սեփականի տակ ,,քշում,, են՝ պահպանելով իրենց մաշված գեղագիտական դիկտատը:
Կամ՝ գիտե՞ արդյոք, որ դարն ապրած ստեղծագործական միությունների (ստալինյան կառույցների) գոյությունը 21-րդ դարում նոնսենս է:
Մակունցը այս և շատ այլ հարցերի վերաբերյալ տեսակետ չունի:
Հո Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցն ավարտելով չի՞:
Այն էլ ընտրական տեխնոլոգիաների գծով:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը