Կարծիք

29.05.2018 14:32


Իսկ ուր էին այդ որոշ «աստղիկները», երբ ես և իմ մի քանի կոլեգաները ժողովրդի կողքին էինք

Իսկ ուր էին այդ որոշ «աստղիկները», երբ ես և իմ մի քանի կոլեգաները ժողովրդի կողքին էինք

Ցանկանում եմ ներողություն հայցել իմ Հայրենակիցներից; որ չերգեցի այսօրվա միջոցառմանը։
Մեղքը բնավ իմը չէր, այլ թերի կազմակերպչական բնույթ էր կրում Մեցցո կազմակերպության կողմից։
Իմ սիրելի ժողովուրդ, կարծում եմ Դուք գնահատում եք իմ մարդկային արժեքները և վստահ եք, որ ցանկացած պահի ես Ձեր կողքին եմ։
Եւս մեկ անգամ ցանկանում եմ կրկնել, որ ես ինքս չեմ առաջարկել երգել, ես ստացել եմ առաջարկ և համաձայնվել երգել Ձեր համար, իմ ազգի համար, բայց դա չի նշանակում, որ պետք է կուլ տամ իմ անձի հանդեպ վատ վերաբերմունքը, թե սիրելի կազմակերպիչներ կարծում էիք որոշներին դուր չէր գա իմ կատարումներից հետո անցնել հետին պլան։
Մի մոռացեք՝ ով է վայելում ժողովրդի կողմից իրական սերն ու հարգանքը, և եթե ես այսօր բեմ չեմ բարձրացել, դա դեռ չի նշանակում, որ իմ ժողավրդի հետ չեմ։ Ամեն մարդ Աստծո առաջ է պատասխանատու։
Թե կարծում էիք կարևորը 1-ին մասն էր, իսկ ուր էին այդ որոշ «աստղիկները», երբ ես և իմ մի քանի կոլեգաները ժողովրդի կողքին էինք։ Մի դեմք ունեցեք, բայց Ձերը, ոչ թե մի քանիսը և մեկը մյուսից քծնող։
Ես միշտ պատրաստ եմ կանգնել Իմ Հայրենիքի; Իմ Վարչապետի և Իմ ժողովրդի կողքին։
Բարին ընդ Ձեզ։

Սոնա Շահգելդյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը