Սիրիան ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը
Հարավային Օսիայի և Աբխազիայի իշխանությունները հայտնում են Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին: Վրաստանից անջատված երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունները այդ մասին հատուկ հայտարարություն են տարածել:
Դամասկոսի կողմից Ցխինվալի և Սուխումի ճանաչման մասին հաղորդագրությունը հաջորդում է նախօրեին տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը՝ Ռուսաստանում Աբխազիայի, Հարավային Օսիայի և Սիրիայի դեսպանների մասնակցությամբ:
Այսպիսով, Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը բացի Ռուսաստանից, Նիկարագուայից, Վենեսուելայից և Նաուրուից ճանաչեց նաև Սիրիան:

Աղբյուրը՝ Ազատություն