Լրահոս

29.05.2018 13:05


Երևանում Lexus-ը բախվել է Opel-ին, ավտոտնակի տանիքից գցել ցած, ինքն էլ գլխիվայր հայտնվել Opel-ի վրա

Երևանում Lexus-ը բախվել է Opel-ին, ավտոտնակի տանիքից գցել ցած, ինքն էլ գլխիվայր հայտնվել Opel-ի վրա

Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 30 շենքի բակում ավտոմեքենան ընկել է մեկ այլ ավտոմեքենայի վրա։

Lexus մակնիշի 71 AT 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է կայանված Opel Astra մակնիշի 35 LG 450 համարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով էլ Opel-ը ցած է ընկել, Lexus-ն էլ գլխիվայր շրջվելով՝ ընկել է Opel-ի վրա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Lexus-ը վարել է աղջիկ, ով թեթև մարմնական վնասվածք է տստացել ձեռքի շրջանում, սակայն հրաժարվել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների օգնությունից՝ հայտարարելով, որ իրեն լավ է զգում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը