«Սերժիկ Ավետիսյա՛ն, Ձեր հայտարարությունը, թե Բաղրամյան 26-ից որևէ զանգ չի եղել, հավատ չի ներշնչում»
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը Շանթի եթերից պաշտոնապես հայտարարում է, որ 2001 թվականից դատական համակարգում է և մինչ օրս երբևէ իրեն որևէ զանգ չի եղել Բաղրամյան 26-ից: Վստահաբար պնդում է նաև, որ նման երևույթներ քրեական պալատում չեն եղել և չկան: Լրիվ ՀՀԿ-ի ստիլն է. բոլորը տեսնում են իրականությունը, սակայն իրենք նայելով բոլորի աչքերի մեջ՝ բացահայտորեն հակառակն են պնդում: Պարոն Սերժիկ Ավետիսյա՛ն, Բաղրամյան 26-ը դեռ մի կողմ թողնենք, բնականաբար Ձեր պաշտոնապես արված հայտարարությունը ոչ մեկի մոտ հավատ չի ներշնչում, քանի որ բացահայտ իրականությունը բոլորը գիտեն, այդ թվում` Դուք: Ախր քրեական պալատն իր նախկին նախագահով և Վճռաբեկ դատարանի նախագահով հանդերձ ահ ու սարսափ էր ապրում ոչ միայն Բաղրամյան 26-ից, այլև այն ժամանակվա Երևան քաղաքի դատախազ, հետագայում նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հրաչիկ Բադալյանից: Երևի հիմա էլ, որ այդ անունը լսում եք, իսկույն զգոնանում եք: Հրաչիկ Բադալյանը յուրաքանչյուր գործի ելք ի զորու էր լուծել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատում: Ավելին, նույնիսկ արդեն իսկ վարույթ ընդունված վճռաբեկ բողոքը մերժվում էր ծիծաղելի և բացարձակ անհիմն պատճառաբանություններով միայն այն բանի համար, որ Հրաչիկ Բադալյանը զանգել և նման պահանջ էր ներկայացրել: Անհրաժեշտության դեպքում վարույթ ընդունելու և հետագայում այն մերժելու վերաբերյալ որոշումները կներկայացնեմ, ինքներդ կգնահատեք մերժման պատճառաբանությունների ակնհայտ անհիմն և անօրինական լինելը: Բնականաբար, էլի կարող եք պաշտոնապես հայտարարել, որ նման երևույթներ չեն եղել, սակայն այդպիսի փաստերը բազմաթիվ են:
«Սերժիկ Ավետիսյա՛ն, Ձեր հայտարարությունը, թե Բաղրամյան 26-ից որևէ զանգ չի եղել, հավատ չի ներշնչում»
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը Շանթի եթերից պաշտոնապես հայտարարում է, որ 2001 թվականից դատական համակարգում է և մինչ օրս երբևէ իրեն որևէ զանգ չի եղել Բաղրամյան 26-ից: Վստահաբար պնդում է նաև, որ նման երևույթներ քրեական պալատում չեն եղել և չկան:
Լրիվ ՀՀԿ-ի ստիլն է. բոլորը տեսնում են իրականությունը, սակայն իրենք նայելով բոլորի աչքերի մեջ՝ բացահայտորեն հակառակն են պնդում:
Պարոն Սերժիկ Ավետիսյա՛ն, Բաղրամյան 26-ը դեռ մի կողմ թողնենք, բնականաբար Ձեր պաշտոնապես արված հայտարարությունը ոչ մեկի մոտ հավատ չի ներշնչում, քանի որ բացահայտ իրականությունը բոլորը գիտեն, այդ թվում` Դուք:
Ախր քրեական պալատն իր նախկին նախագահով և Վճռաբեկ դատարանի նախագահով հանդերձ ահ ու սարսափ էր ապրում ոչ միայն Բաղրամյան 26-ից, այլև այն ժամանակվա Երևան քաղաքի դատախազ, հետագայում նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հրաչիկ Բադալյանից: Երևի հիմա էլ, որ այդ անունը լսում եք, իսկույն զգոնանում եք:
Հրաչիկ Բադալյանը յուրաքանչյուր գործի ելք ի զորու էր լուծել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատում:
Ավելին, նույնիսկ արդեն իսկ վարույթ ընդունված վճռաբեկ բողոքը մերժվում էր ծիծաղելի և բացարձակ անհիմն պատճառաբանություններով միայն այն բանի համար, որ Հրաչիկ Բադալյանը զանգել և նման պահանջ էր ներկայացրել: Անհրաժեշտության դեպքում վարույթ ընդունելու և հետագայում այն մերժելու վերաբերյալ որոշումները կներկայացնեմ, ինքներդ կգնահատեք մերժման պատճառաբանությունների ակնհայտ անհիմն և անօրինական լինելը:
Բնականաբար, էլի կարող եք պաշտոնապես հայտարարել, որ նման երևույթներ չեն եղել, սակայն այդպիսի փաստերը բազմաթիվ են:
Փաստաբան Երեմ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից