Անդրանիկ Թևանյան․ «Վճռաբեկ դատարանը դեռևս շարունակում է մնալ ՀՀԿ-ական ռեժիմի ազդեցության տակ» (տեսանյութ)
Այսօր Մեդիա կենտրոնում մամուլի ասուլիս էր հրավիրվել՝ «Ինչո՞ւ ազատ չեն արձակում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին» թեմայով։
Բանախոսներն էին՝ Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը և «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:
Թևանյանն անդրադառնալով Բաբայանի գործի հետ կապված Վճռաբեկ դատարանի քայլերին՝ նշել է․ «Վճռաբեկ դատարանը դեռևս շարունակում է մնալ ՀՀԿ-ական ռեժիմի ազդեցության տակ և իր քայլով յուրօրինակ սաբոտաժի է ենթարկում նոր կառավարության գործունեությունը։ Եթե դատավորները պետք է շարունակեն այս ոճով, ապա իրենք չեն կարողանա տեղ գտնել Նոր Հայաստանում»։
Նա նաև հավելել է, որ բողոքի ակցիաները շարունակվելու են և ճնշումն ավելացվելու է։
Փաստաբան Ավետիս Քալաշյանն էլ որոշ լուրերի հետ կապված փոխանցել է Սամվել Բաբայանի խոսքերը։

Մանրամասները՝ տեսանյութում։
7or.am