Աշխարհ

28.05.2018 21:44


Բաքուն մեկնաբանել է Փաշինյանի վերջին հայտարարությունները

Բաքուն մեկնաբանել է Փաշինյանի վերջին հայտարարությունները

«Հայաստանի քաղաքացիների ժամկետային զինվորական ծառայությունը Ադրբեջանի «գրավյալ» տարածքներում միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների և նույնիսկ Հայաստանի օրենքների կոպիտ խախտում է»,-հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի վերջին տեսաուղերձը, որում ՀՀ վարչապետը տեղեկացնում է, որ իր 18-ամյա որդին շուտով մեկնելու է Լեռնային Ղարաբաղ ժամկետային զինծառայության:

«Այս քայլով Հայաստանի ղեկավարությունը հերթական անգամ վկայեց, որ Երևանն է կրում ադրբեջանական տարածքների զավթման միջազգային իրավական պատասխանատվությունը»,-երեկ Բաքվում ասել է Հաջիևը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը