Լրահոս

19.02.2010 15:40

Հովիկ Աբրահամյանին առաջարկը կարվի այսօր երեկոյան

Երեկ հրավիրված մամուլի ասուլի ժամանակ ԱԺ  արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը լրագրողներին հայտնել էր, որ Հովիկ Աբրահամյանին առաջարկելու է Ազգային ժողովում հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ քննարկում չկազմակերպել, մինչև հանձնաժողովը եզրակացություն չներկայացնի։ Այսօր  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում միաձայն հավանություն է տրվել այդ որոշմաը։ ԱԺ նախագահին այն կարվի այսօր երեկոյան՝ Հովիկ Աբրահամյանի  ղեկավարությամբ կայանալիք աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

ԱԺ ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները հանդես են եկել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու նախաձեռնությամբ։ Մյուս երեք խմբակցությունները մինչև երկուշաբթի ԱԺ  արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին պետք է ներկայացնեն այս նախաձեռնության վերբերյալ իրենց դիրքորոշումը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։