Պոմպեոն ԼՂ հակամարտող կողմերին կոչ է արել հնարավորինս շուտ վերսկսել ինտենսիվ բանակցությունները
Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ հղված ուղերձում:
«Մենք շարունակում ենք հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը որոնելու գործին և կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ վերսկսել ինտենսիվ բանակցությունները»,- ասվում է նրա շնորհավորական ուղերձում:
Պոմպեոն ընդգծել է, որ 1991 թվականի անկախության հռչակումից հետո Ադրբեջանը մշտապես եղել է ԱՄՆ «արժեքավոր գործընկերը»: