Կարծիք

28.05.2018 10:15


Հայ քաղաքական միտքը 100 տարի անց էլ դեռ չի հասունացել ինքնորոշվելու համար

Հայ քաղաքական միտքը 100 տարի անց էլ դեռ չի հասունացել ինքնորոշվելու համար

Ցավոք, Հայաստանի վերջին հանրապետությունների ստեղծումը ոչ թե ինքնորոշման ակտերի, այլ աշխարհաքաղաքական վերադասավորումների արդյունք էր։ Դրա պրոբլեմն այն է, որ իր ինքնուրույնության մասին հռչակած ժողովուրդը, որը նույնիսկ տարածք չունի իր ինքնուրույնությունը իրացնելու համար, ունակ է պետություն ստեղծել՝ ի տարբերություն տարածք ստացած, բայց դեռ չինքնորոշված ժողովուրդների։ Ելնելով 1918թ․ մայիսի 28-ին Հայոց Ազգային Խորհրդի հաղորդագրության բովանդակությունից՝ կարելի է եզրակացնել, որ նրանք չուզենալով, վախվորած են ստանձնել այդ տարածքի կառավարումն ու, ի վերջո, հանձնել դրա տարածքների մեծ մասը։ Խորհուրդը հաղորդագրության մեջ ընդամենն արձանագրում է փաստը, որ քանի որ Անդրկովկասում Վրաստանն ու Ադրբեջանն արդեն անկախացել են, իրենք էլ ստանձնում են մնացած մասի կառավարումը։ Ահա այդ հաղորդագրության տեքստը․ «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»:

Հայ քաղաքական միտքը 100 տարի անց էլ դեռ չի հասունացել ինքնորոշվելու համար։ Մենք մինչև հիմա չենք հռչակել արժեքները, որոնց վրա հիմնվում ենք պետություն ստեղծելիս, իսկ հռչակվածները կեղծ են եղել՝ ձևով այլոց նման, բայց անբովանդակ։ Արդեն իսկ միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետություն սուբյեկտը չի հռչակել պետության իրավաքաղաքական մոդելը, արժեքները, որոնց վրա այն հենվում է։ Մենք իսկի վախենում ենք մեր վերաբերմունքը բարձր արտահայտել գոյություն ունեցող երկրորդ հայկական պետականությանը, որը գոնե ինքնորոշման որոշակի ակտ իրականացրել է ու դրա համար պատերազմել։ Իրար մեջ գաղտագողի պայմանավորվում ենք, որ մերն է, բայց եկեք աշխարհին դրա մասին չասենք։ Հայաստանի ինքնորոշումը դեռ առջևում է։ Ընենց որ, կեցցե՛ այն Հայաստանը, որ շուտով գալու է։

Եկել եմ տոններդ հարամ անեմ, որ ի՞նչ անեմ ։) Եսիմ, էհ…

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը