Լրահոս

27.05.2018 11:24


Լոռու մարզում վթարի են ենթարկվել Տաշիրի ոստիկանության ծառայողները. ջոկի հրամանատարը տեղում մահացել է

Լոռու մարզում վթարի են ենթարկվել Տաշիրի ոստիկանության ծառայողները. ջոկի հրամանատարը տեղում մահացել է

Երեկ՝ մայիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19: 30-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Հրայր Թովմասյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 DO 880 համարանիշի ավտոմեքենայով Նորաշեն-Տաշիր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողշարջված վիճակում հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Թովմասյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորներ, Ստեփանավան քաղաքի բնակիչ, 32-ամյա Կարեն Քոչարյանը, Լոռու մարզի Կողես գյուղի բնակիչ, 27-ամյա Արեն Մամաջանյանը և Տաշիր քաղաքի բնակիչ, 28-ամյա Վալերի Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր ոստիկանության Տաշիրի բաժնի պարեկապահակային ծառայության ջոկում՝ որպես հրամանատար, վիրավորներից Կ. Քոչարյանը աշխատում է ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ մասում, Ա. Մամաջանյանը աշխատում է ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ մասի ձերբակալվածների պահման վայրում, իսկ Վ. Գասպարյանը աշխատում է ոտիկանության Տաշիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում՝ որպես օպերլիազոր:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը