Լրահոս

19.02.2010 15:04


ՄԻՊ գրասենյակ. «Համաներման դրույթը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կիրառելի է»

Ս.թ-ի փետրվարի 10-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները խնդրել էին Արմեն Հարությունյանին ներկայացնել իրավական դիրքորոշում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ՀՀ Ազգային Ժողովի  2009թ-ի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման կիրառելիության վերաբերյալ:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նշված խնդիրը հանգամանորեն քննարկել է և եկել է այն եզրահանգման, որ 2008թ-ի մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված 5-10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվելու դեպքում անձի նկատմամբ պետք է կիրառվի «Համաներում հայտարարելու մասին»որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետը: Հաշվի առնելով վերոգրյալը Պաշտպանի գրասենյակը գտնում է, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի չփոփոխման պարագայում «Համաներում հայտարարելու մասին» որոշման վերոնշյալ դրույթը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կիրառելի է:

Այս խորագրի վերջին նյութերը