Կարծիք

26.05.2018 09:09


Շարունակվելու է այս անգամ կառավարության սազանդարների ու աշուղների ձոներգը առ Նիկոլ

Շարունակվելու է այս անգամ կառավարության սազանդարների ու աշուղների ձոներգը առ Նիկոլ

Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ մշակույթի գործիչներից որևէ մեկը դեմ արտահայտվե՞ց պետական պարգևների, կոչումների ու մրցանակների «համակարգին», ինչ-որ մեկը նշե՞ց, որ դրանք պետք է վերացնել:
Եթե ոչ, ապա շարունակվելու է նույն քծնանքը, շողոքորթությունը, կոչումներ ստանալու «հերթի մեջ» սպասողների տվայտանքները, մեդալ ու կոչում ունենալու համար միմյանց կոխկրտելու ու ԽԾԲ-ների միջոցով բաղձալի «ժեշտի կտորին» հասնելու «գործընթացը»:
Շարունակվելու է այս անգամ կառավարության սազանդարների ու աշուղների ձոներգը առ Նիկոլ:

Ի դեպ, Վիլյամ Սարոյանը ժամանակին հրաժարվել է անգամ Պուլիցերյան մրցանակից, որը, հասկանալի է, պետական չէ:
Իսկ մեր դեպքում պետական կոչումներն ու մրցանակները իշխանության ձեռքին եղել ու մնալու են որպես գործիք մշակույթի գործիչներին, արվեստագետներին հնազանդ ու հլու պահելու համար: Թեպետ, այդ մարդիկ էլ են կողմ հնազանդ գառնուկի դերին:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը