Կարծիք

25.05.2018 20:42


Դավիթ Յան․ Եթե Արայիկ Հարությունյանը չփոխի իր վերաբերմունքը կվերանայենք նվիրատվություններ անելու ծրագիրը

Դավիթ Յան․ Եթե Արայիկ Հարությունյանը չփոխի իր վերաբերմունքը կվերանայենք նվիրատվություններ անելու ծրագիրը

Գործարար, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր Դավիթ Յանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես ու կինս՝ Ալյոնա Յանը, «Այբ»-ին ենք տալիս մեր ազատ միջոցների մեծ մասը, եւ նախորդ տարի որոշել ենք Հայաստանի եւ «Այբ»-ի կրթական նախագծերին 15-30 մլն դոլար հատկացնել՝ մի քանի տարվա հեռանկարով:

Փոփոխությունների շունչը, իշխանության փոփոխությունն ու ժողովրդավարական արժեքներն ինձ ու Ալյոնային շատ հոգեհարազատ երեւույթներ են: Մենք մեծ հույսով հետեւում էինք նորություններին, կարծիքներով փոխանակվում ընկերների հետ: Բայց կրթության եւ գիտության նոր նախարար Արայիկ Հարությունյանի անսպասելի մեկնաբանությունները՝ կապված այդ թվում նաեւ «Այբ»-ի հետ, մեզ բոլորիս խորապես զարմացրին:

Եթե Արայիկ Հարությունյանը չփոխի իր վերաբերմունքն «Այբ» հիմնադրամի հանդեպ, ապա ես եւ Ալյոնան ստիպված կլինենք վերանայել մեր ծրագրերը՝ կապված Հայաստանում կրթական նախագծերում նվիրատվություններ անելու հետ:

Լիահույս ենք, որ ԿԳ նախարարն ուշադիր կուսումնասիրի Հայաստանի ամենանշանակալի կրթական նախագծերից մեկի ստեղծման պատմությունն ու կփոխի իր դիրքորոշումը»։

Այս խորագրի վերջին նյութերը